Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, և քաղդեացիները նավերով պաշարման մեջ կառնվեն։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։