հրի մատնեցին նրանց աստվածներին, որոնք աստվածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստված էին մարդկանց ձեռքով, և ոչնչացրին դրանց։
ԵՍԱՅԻ 44:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր նրանք, ովքեր ստեղծում ու կերտում էին սնոտի աստվածներ, այն ժամանակ իսկ ոչնչություն էին։ Նրանք այդ անում էին՝ ըստ իրենց ցանկության, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ըմբռնում, և դուք եք դրանց վկաները։ Թող ամաչի նա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։ |
հրի մատնեցին նրանց աստվածներին, որոնք աստվածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստված էին մարդկանց ձեռքով, և ոչնչացրին դրանց։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
թե որտեղի՛ց եք դուք, և որտեղի՛ց է գալիս ձեր արածը, որովհետև ձեզ ընտրեցին հողից որպես պղծություն։
Բայց նրանք երես դարձրին ինձնից։ Ամոթ ու պատկառա՛նք ունեցեք դուք, որ ապավինել եք կուռքերին և ձուլածոներին ասում եք. «Մեր աստվածներն եք դուք»։
Ազատեցի կույր ժողովրդին. և թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները։
Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, նրանցից իշխաններ պիտի հավաքվեն. ո՞վ պիտի պատմի այս, և կամ ո՞վ պիտի հայտարարի ձեզ. թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։
նաև բոլոր նրանք, ովքեր հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամոթահար պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր կուռքեր են ստեղծում և կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստված լինեն, բոլորովին պիտի չորանան և անտեսվեն մարդկանցից։ Պիտի հավաքվեն ամենքը, դեմառդեմ կանգնեն միասին, պիտի ամաչեն և առհասարակ ամոթահար լինեն։
Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։
Պիտի ամաչեն, ամոթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամոթով պիտի հեռանան։ Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ,
«Հավաքվե՛ք և եկե՛ք, միասին խորհե՛ք, ո՛վ դուք՝ հեթանոսներից փրկվածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտե կուռքը և աղոթում էին աստվածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։
«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։
Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։
որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ.
«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։
այնտեղ պաշտելով մարդու ձեռքով փայտից ու քարից պատրաստված օտար աստվածներ, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտոտում։
Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։