ԵՍԱՅԻ 40:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։ |
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։
որովհետև այս անգամ ամեն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաև քեզ, քո պաշտոնյաներին ու քո ժողովրդին, որպեսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։
Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա, որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝ երկնքի հաստատության ամենակալը։
«Չափազանց զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. այն օրը, երբ Տերը Քորեբ լեռան վրա կրակի միջից խոսեց ձեզ հետ, կերպարանք չտեսաք։
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։