որոնք նրան ասացին. «Այսպես է ասում Եզեկիան. “Այս օրը նեղության, կշտամբանքների ու բարկության օր է, որովհետև երեխաները մոտ են ծնվելու, սակայն մայրերն ուժ չունեն ծննդաբերելու։
ԵՍԱՅԻ 37:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության, կշտամբանքի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել, բայց ծննդաբերության համար ուժ չկա։ |
որոնք նրան ասացին. «Այսպես է ասում Եզեկիան. “Այս օրը նեղության, կշտամբանքների ու բարկության օր է, որովհետև երեխաները մոտ են ծնվելու, սակայն մայրերն ուժ չունեն ծննդաբերելու։
Արդարև, Զորությունների Տիրոջ կողմից խռովության, ոտնատակ տալու և շփոթության օր է Սիոնի հովտում. մեծ ու փոքր, առհասարակ մոլորված, թափառում են լեռների վրա։
Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց, ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից, քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու։
Քանի դեռ հղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցավերը չէին հասել, նա ազատվեց, և մի արու զավակ ծնվեց։
«Ես տվեցի քեզ այդ հույսը, բայց դու ինձ չհիշեցիր,- ասում է Տերը.- մի՞թե ես չստեղծեցի ամուլին և ծննդկանին»,- ասում է քո Աստվածը։
քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։
Ծննդկանի երկունքի պես ցավեր կհասնեն նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ չի կարողանա դիմանալ որդիների կործանմանը։
և կործանվեց Եփրեմը. հանդիմանության օրերին Իսրայելի ցեղերի մեջ ցույց տվեցի հավատարմությունը։