Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Արդարև, Զորությունների Տիրոջ կողմից խռովության, ոտնատակ տալու և շփոթության օր է Սիոնի հովտում. մեծ ու փոքր, առհասարակ մոլորված, թափառում են լեռների վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակը հասնում է սարը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 22:5
22 Խաչաձեւ Հղումներ  

որոնք նրան ասացին. «Այսպես է ասում Եզեկիան. “Այս օրը նեղության, կշտամբանքների ու բարկության օր է, որովհետև երեխաները մոտ են ծնվելու, սակայն մայրերն ուժ չունեն ծննդաբերելու։


Դահճապետի հետ եկած քաղդեացիների բոլոր զինվորները Երուսաղեմի պարիսպը շուրջանակի քանդեցին։


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։


Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։


որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։


Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպե՛ս եմ վարվելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն. կկործանեմ նրա պարիսպները, և թող ոտքի կոխան լինի այն։


որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արեցի.


Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։


քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։


Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։


Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։


Սիոնի դստեր պարիսպն ընկավ ու կործանվեց. չափալարը քաշեցին և բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, և բոլոր պարիսպները ցնցվեցին ու կործանվեցին։


Ահա տագնապն է հասել քեզ, քեզ, որ բնակվել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մոտեցել օրը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ երկունքով։


Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։


Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։


Բարկության օր է այն օրը, նեղության և վտանգի օր, թշվառության և կործանման օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր,


այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,


Այն ժամանակ մարդիկ կասեն լեռներին՝ “Ընկե՛ք մեզ վրա”, և բլուրներին՝ “Ծածկե՛ք մեզ” (Ովս. 10.8),


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ