Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։
ԵՍԱՅԻ 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։ |
Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։
Ու այս ողբը պիտի երգես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. «Ինչպե՜ս ընկավ բռնակալը, և լռեց ահաբեկողը։
Եվ ես տեսա երկու հեծյալ, մի հեծյալը՝ էշի վրա, մյուս հեծյալը՝ ուղտի։ Մեծ ուշադրությամբ ականջ դրեցի։ «Ուրիային կանչի՛ր քո դիտանոցը»,- ասաց Տերը։
Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր, էլ չես կոչվի թագավորների զորություն։
Սակայն դրանք երկուսն էլ՝ որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով,
Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։
Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։
Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.
աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք հանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ծովի պես, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պես կռվի նետվելու քեզ վրա, ո՛վ բաբելացիների դուստր։
Ահա ես ոտքի պիտի հանեմ և հյուսիսի երկրից բաբելացիների վրա պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմություններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, և նա պիտի գրավվի նույնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։
«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։
Դրա համար ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, և նրա ողջ երկիրն ամոթով պիտի մնա, նրա բոլոր վիրավորները պիտի ընկնեն նրա մեջ։
«Դրա համար ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու ես վրեժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրավորները։
ու կասես. “Թող Բաբելոնն այսպես ընկղմվի ու չբարձրանա այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրա”»։ Երեմիա մարգարեի խոսքերն այստեղ վերջանում են։
և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։
Մի երկրորդ հրեշտակ եկավ նրա հետևից ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր ցասումի ու պոռնկության գինով արբեցրեց բոլոր ազգերին»։
Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,
Եվ հզոր մի հրեշտակ երկանաքարի նման մի մեծ քար վերցրեց ու գցեց ծովի մեջ՝ ասելով. «Այսպես հարձակումով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյություն չպիտի ունենա։