Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 18:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նա բարձրաձայն, ուժգին աղաղակեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը ու դարձավ դևերի բնակավայր, արգելանոց բոլոր պիղծ հոգիների և վանդակ բոլոր անմաքուր ու ատելի թռչունների։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:2
26 Խաչաձեւ Հղումներ  

«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։


Դու էլ նրանց համար կմարգարեանաս իմ այս բոլոր պատգամները և կասես նրանց. “Տերն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տա, իր ձայնը, հրամանի իր խոսքը պիտի արձակի իր տեղից, և նրանք այգեկութ անողների պես երկրի բոլոր բնակիչների համար պատասխան պիտի տան,


Բաբելոնը բլուրների պիտի վերածվի, վիշապների բնակավայրի, ավերածության ու ծաղրանքի, բնակելի չպիտի լինի։


և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։


և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։


ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։


Եվ աղաղակեց բարձր ձայնով, ինչպես առյուծն է մռնչում։ Երբ աղաղակեց, յոթ որոտները թնդացին իրենց ձայներով։


Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։


Եվ մի ուրիշ հրեշտակ ելավ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով ու ասաց ամպի վրա նստածին. «Շարժի՛ր քո այդ գերանդին և հնձի՛ր, որովհետև եկավ հնձի ժամանակը. և երկրի հունձն էլ հասած է»։


Մի երկրորդ հրեշտակ եկավ նրա հետևից ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր ցասումի ու պոռնկության գինով արբեցրեց բոլոր ազգերին»։


Եվ տեսա, որ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի։


Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։


Եվ այն կինը, որին տեսար, երկրի վրա իշխող թագավորների մեծ քաղաքն է»։


Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։


նրա տանջանքների երկյուղից հեռու կանգնելով՝ պիտի ասեն. «Վա՜յ քեզ, մե՛ծ քաղաք Բաբելոն, հզո՛ր քաղաք, մեկ ժամում եկավ հասավ քո դատաստանը»։


Եվ հզոր մի հրեշտակ երկանաքարի նման մի մեծ քար վերցրեց ու գցեց ծովի մեջ՝ ասելով. «Այսպես հարձակումով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյություն չպիտի ունենա։


Եվ տեսա մի զորավոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. «Ո՞վ է արժանի բաց անելու գիրքը և քանդելու նրա կնիքները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ