Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, նրա շուրջբոլորը բանա՛կ դրեք, թող ազատվող չլինի։ Նրան իր արարքների համեմա՛տ հատուցեք. այն ամենի համեմատ, որ նա է արել, արե՛ք իրեն. որովհետև նա հպարտացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:29
28 Խաչաձեւ Հղումներ  

Բաբելոնի վրա հասավ թշվառությունը, նրա սպառազեն մարդիկ բռնվեցին, նրա աղեղնավորները զարհուրեցին։ Չէ՞ որ Աստված հատուցանող է. Տերն ինքը պիտի հատուցի նրա պատիժը


քո չարության վրա հույս դնելու պատճառով, որովհետև ասում էիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։ Դու, որ այդպես ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկությունն ամոթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մեջ ասացիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


Հպարտությունդ տեղի պիտի տա, և ոչնչանա. ոչ ոք այն չի վերականգնի։ Կրակ պիտի վառեմ քո Անտառներում, որ իր շուրջը եղած ամեն բան պիտի լափի»։


Հասել է նրա ժամանակը, բացե՛ք նրա շտեմարանները, խուզարկե՛ք նրան քարայրների պես և սպանե՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։


Կհարձակվեն քեզ վրա, դու կբռնվես, ո՛վ Բաբելոն, և չես իմանա. ահա գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Տիրոջ դեմ դարձար»։


Ահա ես ոտքի պիտի հանեմ և հյուսիսի երկրից բաբելացիների վրա պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմություններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, և նա պիտի գրավվի նույնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։


Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։


Քանի որ Աստծու առաջ արդար է ձեզ նեղություն պատճառողներին նեղություն հատուցել,


Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Ով լարելու է, թող լարի իր աղեղը, և ով զրահ ունի, թող վերցնի այն։ Մի՛ խնայեք նրա երիտասարդներին, ոչնչացրե՛ք նրա ողջ զորությունը։


Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-


և ամբողջ երկրի վիրավորները պիտի ընկնեն Բաբելոնում»։


«Քանի որ մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի համար. ինչպես որ դու արեցիր, լինելու է քեզ համար, և քո հատուցումը գալու է քո գլխին.


որ մարգարեացել է Երեմիան բոլոր ազգերի մասին։ Բազում ազգեր և մեծամեծ թագավորություններ պիտի գերեվարեն նրանց. ես էլ պիտի հատուցեմ նրանց իրենց անօրենությունների համեմատ, իրենց ձեռքի գործերի համեմատ»։


«Հարբեցրե՛ք նրան, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ. Մովաբը թող ծափ տա, որպեսզի ինքն էլ խայտառակ լինի։


Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։


Նայի՛ր նրանց ամբարտավան աչքերին, ո՛վ Տեր, և նրանց արժանի հատուցումը նրանց գլխի՛ն բեր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ