Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր, լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ո՛վ իմ կամնվածներ և իմ կալի պտուղներ, ինչ որ լսել եմ Զորությունների Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, այն տեղեկացրի ձեզ։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 21:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Հովաքազի մոտ մնացել էին միայն հիսուն հեծյալ, տասը մարտակառք ու տասը հազար հետևակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր և նրանց հողի պես ոտքի կոխան էր դարձրել։


Բայց ես ձեզ վրա հավիտյան չպիտի բարկանամ, և ոչ էլ իմ դառնության ձայնն է ձեզ ճնշելու։


Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։


Մարդն ասաց ինձ. «Տեսար, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր և մտքումդ հաստա՛տ պահիր այն ամենը, ինչ քեզ ցույց եմ տալու, որովհետև քեզ ցույց տալու համար եմ այստեղ եկել։ Եվ ինչ որ ինքդ տեսնես, ցույց ես տալու Իսրայելի տանը»։


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։


Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը և բարկությամբ կտկարացնես ազգերին։


Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։