“Եթե Բաղակն ինձ իր տնով լի արծաթ ու ոսկի էլ տա, ես չեմ կարող անտեսել Տիրոջ խոսքը և ոչ էլ կարող եմ ինձնից լավ կամ վատ դարձնել այն։ Ինչ որ ասի Աստված, այն էլ խոսելու եմ”։
Բաղաամը պատասխան տվեց Բաղակի իշխաններին՝ ասելով. «Եթե Բաղակն ինձ անգամ իր տնով լի արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ՝ Աստծու խոսքը և այն իմ մտքում մեծ կամ փոքր դարձնել։
Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։
Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղոթքի կկանգնեմ Տիրոջ՝ մեր Աստծու առաջ, և Տերն ինչ պատասխան որ տա, կհայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ թաքցնի»։
Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։
Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահավասիկ բոլոր մարգարեները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խոսքն էլ թող նրանց ասածին համահունչ լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։