Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. “Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ”,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:28
15 Խաչաձեւ Հղումներ  

Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,


քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։


Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։


«Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգած կլինի՝ նրանց ժամանակին կերակուր տալու։


Հավատարիմ վկան չի ստում, անիրավ վկան ստություն է բորբոքում։


Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։


Եվ Տերն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ Օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, և ականջ չդրեցին իմ ձայնին,


քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացավ և մտավ ձեր երկիրը՝ տներից դուրս մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար։


Ես լսեցի, թե ի՛նչ են խոսում մարգարեները, որոնք սուտ մարգարեություններ էին անում իմ անունով և ասում. “Ես մի երազ, մի տեսիլ տեսա”։


Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղոթքի կկանգնեմ Տիրոջ՝ մեր Աստծու առաջ, և Տերն ինչ պատասխան որ տա, կհայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ թաքցնի»։


Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում, որ իրենց սրտի ուզածին են հետևում և ոչինչ չեն տեսնում”։


Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։


Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր, լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ