Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:33
15 Խաչաձեւ Հղումներ  

Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա, մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով, ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։


Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր, լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։


«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։


ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։


Հուդան սկսեց այգեկութը, երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։


Տերն ասում է. «Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։


Նրանք չիմացան Տիրոջ միտքը և չհասկացան նրա կամքը, քանի որ հավաքեց նրանց, ինչպես հասկը՝ կալի համար։


«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։


Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը և բարկությամբ կտկարացնես ազգերին։


Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։


Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ