Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։
ԵՍԱՅԻ 17:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմի համար այն այլևս ամուր ապաստան չի լինելու, այլևս թագավորություն չի մնալու Դամասկոսում, և ոչ էլ ասորիներից մնացորդ է մնալու, որովհետև դու ավելի լավ չես, քան Իսրայելի որդիներն ու նրանց փառքը»,- այսպես է ասում Զորությունների Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։ |
Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։
Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
կպատասխանի. «Մի՞թե ես չնվաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, և Քաղանեն, որտեղ աշտարակը կառուցվեց։ Ես գրավեցի նաև Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան։
և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։
քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։
Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, երկու թագավորների երկրները, որոնցից դու վախենում ես, պիտի լքվեն։
քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։
քանի որ մինչ մանուկը կսովորի “հայր” կամ “մայր” ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կբերվեն Ասորեստանի թագավորի առաջ»։
Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։
Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր “Ողորմություն չգտած” [𝕸 Լո-Ռուխամա], որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը, այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։
Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,
Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։
որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։