ԵՍԱՅԻ 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։ |
Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։
Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,
Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։
Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի, հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը՝ նրա վրա տարածելով իր ձեռքերը։
Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ. եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք»։
չի վերացնի մահվան հետ կնքած մեր ուխտը”»։ Ձեր հույսը, որ դժոխքի վրա է, չի հաստատվելու, որովհետև եթե փոթորկվող մրրիկը սպառնա, ոտքի տակ պիտի գնաք։
Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,
«Հարբեցրե՛ք նրան, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ. Մովաբը թող ծափ տա, որպեսզի ինքն էլ խայտառակ լինի։
Սուրը թող բարձրանա նրա գուշակների վրա, և թող վերանան նրանք. թող բարձրանա սուրը նրա պատերազմողների վրա, և թող լքվեն նրանք։
Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ այրեցին եդովմացիների թագավորների ոսկորները՝ մոխրացնելու համար»։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։