կործանեցին քաղաքները, ամեն մեկը մի քար նետեց և լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբյուրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետև պարսավորները պաշարել էին այն ու քանդել։
ԵՍԱՅԻ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատգամ Մովաբի մասին։ Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ |
կործանեցին քաղաքները, ամեն մեկը մի քար նետեց և լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբյուրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետև պարսավորները պաշարել էին այն ու քանդել։
Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։
Ահա թե ինչու իմ որովայնը քնարի նման պիտի հնչի Մովաբի համար, իսկ իմ փորն իբրև պարիսպ նորոգեցիր։
Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
և ոչ էլ այնպես, ինչպես որ Մովաբի մեջ ողբն են անում։ Մովաբի մեջ պիտի ողբան բոլոր նրանք, ովքեր բնակվում են Դեսեթում. պիտի մրմնջան ու չամաչեն։
Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։
քանզի հուր ելավ Եսեբոնից, և բոց՝ Սեհովնի քաղաքից, այրեց մինչև Մովաբ և լափեց Առնովնի արձանները։
Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։
Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։