Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 16:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ահա թե ինչու իմ որովայնը քնարի նման պիտի հնչի Մովաբի համար, իսկ իմ փորն իբրև պարիսպ նորոգեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ահա թե ինչու իմ սիրտը քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝ Կիր-հարեսեթի վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 16:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։


Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։ Համառեցի, որպեսզի չլսեմ, շտապեցի, որպեսզի չտեսնեմ։


Արդ, դարձի՛ր երկնքից և քո սուրբ ու փառավոր տաճարից նայի՛ր, թե որտե՛ղ են քո նախանձախնդրությունն ու զորությունը, որտե՛ղ են քո մեծ ողորմությունն ու գթությունը, որոնցով ներում էիր մեզ։


Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հենց որ իմ խոսքը նրա մասին է լինում, նորից հիշում եմ նրան։ Ահա թե ինչու շտապում եմ օգնել նրան, անչափ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։


Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։


Այդ պատճառով ճի՛չ բարձրացրեք Մովաբի համար, ամեն կողմից ողբացե՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը։


Դրա համար էլ իմ սիրտն իբրև փող գոչում է Մովաբի վրա, սիրտն իմ՝ իբրև շեփորի ձայն, ուղղված է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ։ Դրա համար էլ ինչ հարստություն որ ուներ, մարդկանց ձեռքով պիտի կորչի։


Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպես մահը՝ ներսից։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ