Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 և մոտենում ես Ամմոնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն մի՛ արա, մի՛ կռվիր նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 2:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։


Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,


նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև նրանց երկրից մի քայլ իսկ չեմ տալու ձեզ, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև սեփականություն։


Սակայն Ամովնի որդիների երկրին չմոտեցանք, ինչպես նաև Հաբոկի ձորի բնակավայրերին ու լեռնային բոլոր քաղաքներին, ինչպես որ պատվիրել էր մեզ Տերը՝ մեր Աստվածը»։


Եսեբոնում թագավորող ամորհացիների արքա Սեհովնի բոլոր քաղաքները, մինչև ամովնացիների սահմանները,


Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ