Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
ԵՍԱՅԻ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև, նա ասաց. «Իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունը, կցնցեմ շեն քաղաքները, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա ասել է. «Իմ ձեռքի զորությամբ կատարեցի և իմ իմաստությամբ, որովհետև ես խելացի եմ։ Ես վերացրի ժողովուրդների սահմանները, հափշտակեցի նրանց գանձերը և հզորի նման նվաճեցի նրանց գահակալներին։ |
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Աքազը Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարանում գտնվող արծաթն ու ոսկին վերցրեց և որպես պարգև ուղարկեց Ասորեստանի արքային։
Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
և սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղավորեց Ալաթում և Աբովրում՝ Գովզան գետի և Մարաց լեռների մոտ,
մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կապրեք ու չեք մեռնի։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև խաբում է ձեզ՝ ասելով՝ “Տերը մեզ կփրկի”։
Եվ Աստված Իսրայելի դեմ գրգռեց Ասորեստանի արքա Փանովքի հոգին ու Սուբի արքա Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբենի ցեղին, Գադդիի ցեղին և Մանասեի կես ցեղին, տարան նրանց Քաղա ու Քաբովր, Գովզան գետի եզերքը, որտեղ մնում են մինչև այսօր։
Եգիպտոսի ջրերը գետի պես հորդել են, գետի պես ալեկոծված են նրա ջրերը, և ասում է. “Ես կելնեմ ու կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։
Ամովնացիներին կասես. “Լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերն այսպես է ասում. այն բանի համար, որ չարախնդացիք իմ պղծված սրբարանի, կործանված Իսրայելի երկրի, գերության մատնված Հուդայի տան վրա,
«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-
ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության,
Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։
Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,
Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող զորքը շատ է, չեմ ուզում մադիանացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թե Իսրայելն իմ առաջ պարծենա և ասի՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։