Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 26:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. “Վա՜շ, կոտրվեցին "ժողովուրդների դռները", դեպի ինձ դարձավ. ես պիտի լցվեմ նրա կործանվելով”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 26:2
27 Խաչաձեւ Հղումներ  

Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։


Ապավե՛ն եղիր ինձ համար և ամրապես հաստատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Որովհետև իմ հույսն ու ապավենը դու ես։


Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,


Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։


նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,


Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։


այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։


Այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի և կամ վերակացուներ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակվում։


Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։


Կեդեմի որդիներին էլ, ամովնացիների հետ, տվել եմ նրան՝ որպես ժառանգություն, որպեսզի ամովնացիների հիշատակն ազգերի մեջ չմնա։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկեցիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգեպես ուրախացար Իսրայելի երկրի վրա,-


Մովաբի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Մովաբն ու Սեիրն ասացին, թե՝ “Ահա ինչպես մյուս ազգերն են, նույնպես էլ Իսրայելի և Հուդայի տունն է,


Տասնմեկերորդ տարում՝ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Քանի որ ասում էիր, թե երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թեև Տերն այնտեղ էր),


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, հավերժական ավերակները մեզ ժառանգություն եղան,-


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ