Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա, ինչպես բնի վրա, և թռչնի լքված ձվերի պես բոլորին ձեռքս կառնեմ. ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի և ծպտուն չի հանի»։ Այսպես ասաց Տերը.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 10:14
14 Խաչաձեւ Հղումներ  

թե ուրախացա հարստությանս վրա անսահման, թե անթիվ գանձի վրա դրեցի ձեռքն իմ,


Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։


«Եթե բարձրանաս արծվի պես, և եթե աստղերի մեջ դնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Վա՜յ նրանց, ովքեր տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։


Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։


զայրույթով, սոսկալի հարվածներով ու անողոք բարկությամբ ոչնչացրեց նրանց ազգերին։


Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։


Դուք չգիտե՞ք, թե ի՛նչ ենք արել ես և իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին։ Մի՞թե բոլոր այդ երկրների ազգերի աստվածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից։


կամուրջ գցեցի և ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրավազանները”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ