ԵԼՔ 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, եկեք մի միջոց գտնենք, որպեսզի չլինի թե երբ նրանք բազմանան, և երբ մենք պատերազմի մեջ մտնենք, նրանք միանան թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս ելնեն այս երկրից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։ |
Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։
Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Թերևս կարողանանք կոտորել նրանցից ոմանց ու հալածել մեր երկրից։ Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնված է, և ինչ անիծում ես, անիծված է»։
Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։
Նա հնարքներ բանեցրեց մեր ազգի դեմ և չարչարեց մեր հայրերին՝ նրանց զավակներին դեն նետելով, որ չապրեն։
Այլազգիների նախարարները, խոժոռ նայելով Դավթին, ասացին Անքուսին. «Հե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնա այնտեղ, ուր նշանակել ես նրան, մեզ հետ պատերազմի թող չգա, միգուցե նա դավաճանի մեր բանակին։ Նա ինչո՞վ պիտի հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։