Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 10:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ մերժեցիր մեզ Եվ մեր զորքերի մեջ չեղար, Աստվա՛ծ։


Իսկ ովքեր հեզ են, կժառանգեն երկիրը Եվ կզվարճանան իրենց երկարատև խաղաղության մեջ։


Գուբ փորեց և խորացրեց, Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ, Որ ինքը պատրաստեց։


Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,


Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։


այն ժամանակ Օսեի որդի Հեզոնիան, Կարեի որդի Հովնանը և բոլոր ամբարտավան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խոսում. Տերը՝ մեր Աստվածը, քեզ չի ուղարկել մեզ մոտ՝ ասելու՝ “Մի՛ մտեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար”,


Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրա և ասեն. “Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագավորներին,


Մտքիդ մեջ ասում էիր. “Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա.


Վա՛յ ինձ, որովհետև Երկարաձգվեց պանդխտությունս, Եվ ես բնակվեցի Կեդարի վրանների տակ։


Արդ գիտեմ, որ Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները, քանի որ նա ազատեց նրանց բռնացողների ձեռքից»։


Եվ դու տակավին պիտի շարունակես չարչարե՞լ իմ ժողովրդին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ