Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 29:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Այլազգիների նախարարները, խոժոռ նայելով Դավթին, ասացին Անքուսին. «Հե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնա այնտեղ, ուր նշանակել ես նրան, մեզ հետ պատերազմի թող չգա, միգուցե նա դավաճանի մեր բանակին։ Նա ինչո՞վ պիտի հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա. և փղշտացիների իշխանները նրան ասացին. «Այդ մարդուն ե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշանակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե պատերազմում թշնամություն անի մեզ, որովհետև ինչո՞վ պիտի նա հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 29:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Մանասեի ցեղից էլ անցան Դավթի կողմը, երբ այլազգիները Սավուղի դեմ պատերազմի էին ելել։ Սակայն Դավիթն այլազգիներին չօգնեց, քանզի նրանց զորագլուխները խորհրդակցելով ասացին. «Նա այս մարդկանց գլուխների գնով կանցնի իր տիրոջ՝ Սավուղի կողմը»։


Երբ նա Սիկելակ էր գնում, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Եդնան, Հովզաբադը, Եղիուն և Սաղթին, որոնք Մանասեի ցեղի հազարապետներ էին։


Արդ, եկեք մի միջոց գտնենք, որպեսզի չլինի թե երբ նրանք բազմանան, և երբ մենք պատերազմի մեջ մտնենք, նրանք միանան թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս ելնեն այս երկրից»։


Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։


Եվ նրանք, ովքեր երեկ և նախորդ օրն միացել էին այլազգիներին, շուռ եկան և միացան Իսրայելին, Սավուղին և Հովնաթանին։


Այն ժամանակ Անքուսը նրան տվեց Սիկելակը. այդ պատճառով էլ Սիկելակը Հուդայի երկրի արքաներին է պատկանում մինչև օրս։


Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։


Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ