ԵԶՐԱՍ 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հռեում կառավարիչը և Սամսա գրիչը և մեր մյուս ծառայակիցները, դեենացիները, ափարսաթաքացիները, տարփալացիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելացիները, Սիսիսի բնակիչները, դավեացիները Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։ |
Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
Հռեում կառավարիչը։ Եվ այս են այն նամակի խոսքերը, որ ուղարկեցին նրանք Արտաշես թագավորին. «Քո ծառաները, որ բնակվում ենք գետի այս կողմը,
Այդ ժամանակ նրանց մոտ եկան Եփրատ գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցներն ու նրանց ասացին. «Ձեզ ո՞վ հրամայեց շինել այս տունը, և կամ ո՞ւմ թույլտվությամբ եք կանգնեցնում դրա աշտարակները,
Նամակը այս է. «Գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցները՝ գետի այն կողմի պաշտոնյաները,
Այն ժամանակ Դարեհը գետի այն կողմերի իշխաններին այս հրամանագիրն ուղարկեց. «Սաթրաբուզանին և գետի այն կողմերի, ինչպես նաև ավելի հեռավոր վայրերի նրա ծառայակիցներին։
Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։
Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում Տերը Երեմիա մարգարեի միջոցով խոսեց Ելամի մասին և ասաց.
Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,
Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,