Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հռեում կառավարիչը և Սամսա գրիչը և մեր մյուս ծառայակիցները, դեենացիները, ափարսաթաքացիները, տարփալացիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելացիները, Սիսիսի բնակիչները, դավեացիները

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Սեմի որդիները՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։


Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։


Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։


Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։


Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։


Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։


Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։


այն օրերին, երբ Ասուերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում է,


և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։


Մի խիստ տեսիլք է ինձ պատմվել. հափշտակողը հափշտակում, և կործանողը կործանում է։ «Բարձրացի՛ր, Եղա՛մ, պաշարի՛ր, Մարաստա՛ն, նրա պատճառած ամբողջ հառաչանքը դադարեցրել եմ»։


Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին


Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով.


Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։


Եվ ես տեսիլքի մեջ տեսա, որ ես Շուշան մայրաքաղաքում էի, որ գտնվում է Եղամի գավառում։ Եվ տեսիլքում տեսա, որ Ուլայ գետի մոտ էի։


Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ