Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այն ժամանակ Դարեհը գետի այն կողմերի իշխաններին այս հրամանագիրն ուղարկեց. «Սաթրաբուզանին և գետի այն կողմերի, ինչպես նաև ավելի հեռավոր վայրերի նրա ծառայակիցներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ նրանց մոտ եկան Եփրատ գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցներն ու նրանց ասացին. «Ձեզ ո՞վ հրամայեց շինել այս տունը, և կամ ո՞ւմ թույլտվությամբ եք կանգնեցնում դրա աշտարակները,


Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Նամակը այս է. «Գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցները՝ գետի այն կողմի պաշտոնյաները,


Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։


Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։


Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ


Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։


Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։


Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց՝ Հակոբ։


Հռեում կառավարիչը և Սամսա գրիչը և մեր մյուս ծառայակիցները, դեենացիները, ափարսաթաքացիները, տարփալացիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելացիները, Սիսիսի բնակիչները, դավեացիները


Այսուհետ հրեաների իշխաններին և Իսրայելի ծերերին թո՛ւյլ տվեք շինել Աստծու տունը, և թող Աստծու տունը շինեն իր տեղում։


Այն ժամանակ գետի այն կողմերի իշխանը և Սաթրաբուզանն ու նրա ծառայակիցները, որոնց Դարեհ թագավորն ուղարկեց իր նամակը, շտապ կատարեցին նրա հրամանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ