Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում Տերը Երեմիա մարգարեի միջոցով խոսեց Ելամի մասին և ասաց.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:34
12 Խաչաձեւ Հղումներ  

նաև Զամբրիի բոլոր թագավորներին, Ելամի բոլոր թագավորներին ու պարսից բոլոր թագավորներին.


Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը


Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։


Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։


Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Հռեում կառավարիչը և Սամսա գրիչը և մեր մյուս ծառայակիցները, դեենացիները, ափարսաթաքացիները, տարփալացիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելացիները, Սիսիսի բնակիչները, դավեացիները


Ելամի արքա Քոդողագոմորի, Գոյիմի արքա Թարգաղի, Սենաարի արքա Ամարփաղի, Սեղղասարի արքա Արիովքի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։


Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ