Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 32:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Եգիպտոսի փարավոն թագավորի մասին և նրան ասա՛. “Ազգերի մեջ դու առույգ առյուծի էիր նմանվում, դու ծովերում վիշապի նման էիր. դու սլանում էիր քո գետերում, ոտքերովդ ալեկոծում էիր ջուրը և պղտորեցնում էիր նրանց գետերը”։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 32:2
27 Խաչաձեւ Հղումներ  

Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։


Անդունդները կաթսայի պես է եռացնում։ Ծովը ոչնչություն է համարում,


Մի՞թե ծով եմ ես կամ վիշապ, որ վրաս պահակ ես կարգել։


Ինչպես մեկը խցանում է աղբյուրի ակը և ապականում ջրերի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի կորանալը ամբարիշտի առջև։


Ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի խեղճ ժողովրդի համար։


առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր անասուններից, չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին,


Այն օրը Տերը սուրբ, մեծ ու հզոր սուրը պիտի քաշի փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա՝ ծովի մեջ սպանելով վիշապին։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ո՞վ է սա, որ բարձրացել է գետի պես, և ջրեր կուտակած գետերի պես հորձանք է տալիս։


Եգիպտոսի ջրերը գետի պես հորդել են, գետի պես ալեկոծված են նրա ջրերը, և ասում է. “Ես կելնեմ ու կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։


Սիոնում տարածվեց աղիողորմ մի ձայն. «Ինչպե՜ս թշվառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետև լքեցինք երկիրը, թողեցինք մեր բնակավայրերը»։


ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի վրա։


Նրանց որդիները քեզ վրա դառնորեն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. “Ո՞վ եղավ Տյուրոսի պես, որ լռեց, հանգիստ առավ ծովի մեջ։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։


քան բոլոր իշխանությունները։ Այն լինելու է ավելի տկար ու այլևս չի իշխելու ազգերի վրա։ Նրանց սակավաթիվ եմ դարձնելու, որպեսզի ազգերի մեջ այլևս չբազմանան։


ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։


Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։


Մի՞թե ձեզ բավարար չէին այն գեղեցիկ արոտավայրերը, որ առաջ արածում էիք, այլև այն, ինչ մնում էր, ոտնակոխ էիք անում, զուլալ ջուրը խմում էիք, իսկ այն, ինչ մնում էր, ոտքի տակ պղտորում։


Սաբան, Դեդան, կարկեդոնացիների վաճառականներն ու նրա բոլոր ավանները քեզ ասելու են. “Արշավում-գալիս ես ավար առնելու համար, հավաքել ես բազմությունդ՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցվածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար”։


Նա փռված պիտի հանգստանա առյուծի պես, և առյուծի կորյունի պես։ Ո՞վ կհամարձակվի զարթնեցնել նրան։ Թող օրհնվեն քեզ օրհնողները, և անիծվեն քեզ անիծողները»։


Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։