Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 7:24
41 Խաչաձեւ Հղումներ  

Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք։


Եվ նա ասաց. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կատարում այն»։


Եթե նրա պատվիրանները պահենք, դրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան։


Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։


Իմաստունի սիրտն ընդունում է խորհուրդներ, իսկ անտունը, գայթակղելով շուրթերով, պիտի կործանվի։


«Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները.


Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։


ու ասել մարդուն. «Աստվածպաշտությունն իմաստություն է, ու չարիքներից հեռու մնալը՝ հանճար»։


Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։


որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։


Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։


Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։


Որ կողմ էլ դառնա ամբարիշտը, պիտի կործանվի, արդարների տները պիտի հարատևեն։


Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։


Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։


Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։


«Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգած կլինի՝ նրանց ժամանակին կերակուր տալու։


Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։


Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։


Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։


որովհետև ոչ թե Օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ Օրենքը կատարողները պիտի արդարացվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ