Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 30:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր անասուններից, չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում,

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 30:30
7 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։


Երեք բան կա, որ շրջում են վեհապանծ, և չորրորդը, որ ճեմում է գեղեցիկ.


աքաղաղը, որ սիգալով շրջում է հավերի մեջ, նոխազը, որ հոտն է առաջնորդում, և թագավորը, որ խոսում է հրապարակավ ազգերի մեջ։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։


Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։


Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։


Յոթերորդ օրը՝ արևամուտից առաջ, քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր և ի՞նչն է առյուծից հզոր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ