Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
ԵԶԵԿԻԵԼ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։ |
Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
Եվ ինձ ասաց. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թե փոքր բան է Իսրայելի տան անօրենությունը, որ այստեղ գործում են, քանի որ երկիրն անօրենություններով լցրին ու դարձան ինձ բարկացնելու։ Ահա ճյուղն էլ պարզում են որպես արհամարհանքի նշան։
«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։
Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։
Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,
Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։
քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ, և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝ մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։
Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։
Այն օրը վրեժխնդիր կլինեմ Բարձունքների վրա ցատկողներից, որոնք Տիրոջ տունը լցնում են ամբարշտությամբ։
Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։