Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 28:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Անարատ եղար քո օրերում՝ ստեղծվելուցդ ի վեր, մինչև որ քո մեջ անիրավություններ գտնվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 28:15
13 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Աստված նույնիսկ մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։


Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց Օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ,


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։


Պսակը վայր ընկավ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։


Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։


Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։


Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում։


Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ