Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Նա աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:16
17 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։


Մի՞թե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ահավասիկ ես տեսա,- ասում է Տերը։-


Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։


Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։


մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու հեռո՛ւ մնա այդպիսիներից։


Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։


Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է. իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող հափշտակել նրանց։


Հիսուսը պատասխանեց. «Իմ մեջ դև չկա, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք անարգում եք ինձ։


Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։


Նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր ագարակը, մեկը՝ իր առևտրին,


Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ