Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 28:17
28 Խաչաձեւ Հղումներ  

Կամ քո իմաստության ու առևտրի առատությա՞մբ ես հարստությունդ բազմապատկել. իսկ սիրտդ քո հարստությամբ է հպարտացել”։


Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ չափից շատ բարձրացար, ճյուղերիդ ծայրերը հասան ամպերին, և ես տեսա ամբարտավանությունդ,


«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։


որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։


Քեզ համար տրտմելու են բազմաթիվ ազգեր, իսկ նրանց թագավորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց. քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանմանը”։


դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,


Ամբարշտությունը վերացնելու եմ երկրից. բոլոր կանայք խրատվելու են և այլևս չեն հետևելու սրանց ամբարշտությանը։


Տներդ են կրակով այրելու, բազում կանանց առաջ քեզնից վրեժխնդիր են լինելու։ Քեզ քո պոռնկությունից հետ եմ դարձնելու, և դու այլևս նրանց վարձ չես տալու։


իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։


Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։


Ուր թշնամանք է մտնում, այնտեղ է նաև անարգանքը։ Խոնարհների բերանը իմաստություն է խորհում։


Սառույց է նետում պատառ-պատառ. Ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։


Թող սա քեզ հուշ լինի, որ թշնամին նախատեց Տիրոջը, Անզգամ ժողովուրդը բարկացրեց քո սուրբ անունը։


Բայց բարկությամբ ջարդվեց ու գետնին տապալվեց։ Խորշակը նրա ճյուղերը չորացրեց։ Այսպիսով նրանից վրեժ լուծվեց, և նրա զորավոր գավազանը չորացավ։ Կրակն էլ ճարակեց այն։


Ծովի ժողովուրդների բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահերից, գլուխներից իրենց խույրերը հանելու են, իրենց գույնզգույն հագուստներից մերկանալու են, ուժեղ տագնապելու են, գետնին են տապալվելու, իրենց կործանման ժամանակ զարհուրելու են, հոգոց են հանելու քեզ վրա,


Տյուրոսին կասես. “Դու, որ բնակվում ես այդ ծովի մուտքին, առևտրի կենտրոն՝ բազմաթիվ կղզիաբնակ ժողովուրդների համար”, Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. “Դու ասում էիր՝ Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկությամբ։


Մինչդեռ ծովի սրտում են քո սահմանները. քո շինարարներն են քո գեղեցկությունը կատարյալ դարձրել։


Անարատ եղար քո օրերում՝ ստեղծվելուցդ ի վեր, մինչև որ քո մեջ անիրավություններ գտնվեցին։


Քո ապաստանի պարիսպների բարձրությունը պիտի խոնարհեցնի՝ գետնին հավասարեցնելով այն։


Դու, որ խոնարհեցրիր և ներքև իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզոր քաղաքներն ես կործանում և գետնին հավասարեցնում դրանք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ