Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
ԵԶԵԿԻԵԼ 26:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամրոցներդ ավարի է մատնելու, ունեցվածքդ՝ կողոպտելու, պարիսպներդ՝ կործանելու, շքեղ ապարանքներդ՝ տապալելու, քարերը, փայտերն ու հողն էլ ծովն է թափելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։ |
Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։
քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա, դու, որ սարսեցնում էիր թագավորներին։ Զորությունների Տերը Քանանի մասին հրամայեց կործանել նրա հզորությունը։
Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տյուրոսի մասին. մի՞թե նա հետին մեկն էր կամ տկար մեկը։ Նա, նրա վաճառականները քանանացիների պատվավոր մարդիկ էին, նրա առևտրականները երկրի իշխաններն էին։
Գո՛ւյժ բարձրացրեք և աղաղակե՛ք, ո՛վ հովիվներ, ողբացե՛ք, ոչխարների հոտի խոյե՛ր, որովհետև հասան ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք իբրև ընտիր խոյեր։
իսկ քաղդեացի բոլոր զորքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղեմի պարիսպներն ամբողջապես շուրջանակի քանդեցին։
Ծովի մեջտեղում նա ուռկաններ գցելու տեղ է լինելու, որովհետև ե՛ս խոսեցի”,- ասում է Տերը՝ Աստված։- “Ազգերի համար նա ավար է դառնալու.
քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։
Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,
Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։
«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։