Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 2:9
12 Խաչաձեւ Հղումներ  

Ամրոցներդ ավարի է մատնելու, ունեցվածքդ՝ կողոպտելու, պարիսպներդ՝ կործանելու, շքեղ ապարանքներդ՝ տապալելու, քարերը, փայտերն ու հողն էլ ծովն է թափելու։


Բաբելոնի վրա հասավ թշվառությունը, նրա սպառազեն մարդիկ բռնվեցին, նրա աղեղնավորները զարհուրեցին։ Չէ՞ որ Աստված հատուցանող է. Տերն ինքը պիտի հատուցի նրա պատիժը


Գո՛ւյժ բարձրացրեք և աղաղակե՛ք, ո՛վ հովիվներ, ողբացե՛ք, ոչխարների հոտի խոյե՛ր, որովհետև հասան ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք իբրև ընտիր խոյեր։


Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հավաքվի այնպես, ինչպես մեկը, որ մորեխ է հավաքում փոսից. այդպես էլ ծաղրելու են ձեզ։


Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։


Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով արհամարհում է, ձե՛զ չի արհամարհում, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն. ինչպես որ ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։


Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,


«Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի և որդան կարմիր ու կրում էիր ոսկե զարդարանքներ, թանկարժեք քարեր և մարգարիտներ,


Բայց այդ ի՞նչ է կատարվում. դրանք ահավասիկ զարհուրածներն են, որ դեպի հետ են շարժվում, որովհետև նրանց զորավոր մարդիկ ջախջախվեցին, և իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մեջ ընկան, չպիտի վերադառնան,- ասում է Տերը։-


խաղաց գրվիճի պես. քո խառնիճաղանջ ամբոխը նման է ցուրտ օրը ցանկապատին կպած մորեխի. արևը ծագեց, և խաղաց ու չճանաչեց իր տեղը։ Վա՜յ նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ