Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 32:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 լա՛ց եղեք և կո՛ւրծք ծեծեք սիրելի հանդերի համար և այգիների բերքի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 32:12
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը կործանելու է աշխարհը, ավերելու և ամայացնելու է այն ու ցանուցիր է անելու նրա բնակիչներին։


Պիտի սգա գինին, պիտի սգա այգին, խրախճանքով տարվածները բոլորը հոգոց պիտի հանեն։


Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, և բոլոր ապարանքների միջից ուրախությունը պիտի վերանա. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքվեն։


Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լույսը խավարեց, որովայնս տակնուվրա եղավ, փառքս հողին հավասարվեց, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։


Եվ ես անապատում նրանց վրա ձեռքս բարձրացրի՝ նրանցից ոչ մեկին չտանելու համար այն երկիրը, որ նրանց էի հատկացրել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը,


այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։


Ավերեց իմ որթատունկը և իմ թզենիները ոչնչացրեց, ամբողջությամբ ցնցեց ու գցեց այն և կեղևահան արեց նրա ճյուղերը։


Քաղաքների [𝕸 գետերի] դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ