ԵԶԵԿԻԵԼ 12:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։
Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն և պիտի նստի այնտեղ, մինչև որ այցելության գամ իրեն,- ասում է Տերը.- ինչո՞ւ եք մարտնչում քաղդեացիների դեմ, որից ոչ մի հաջողություն չեք ունենալու”»։
Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկվես, անպայման պիտի բռնվես ու մատնվես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դեմառդեմ պիտի խոսես նրա հետ և գնաս Բաբելոն”։
Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։
Կհարձակվեն քեզ վրա, դու կբռնվես, ո՛վ Բաբելոն, և չես իմանա. ահա գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Տիրոջ դեմ դարձար»։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Տիրոջ խոսքն ուղղվեց Եզեկիել քահանային՝ Բուզիի որդուն, քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի ափին։ Այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա,
գլխիկոր կգնաս, գաղտագողի դուրս կելնես, գլուխդ ձորձով կպատես, որ գետինը չտեսնես, քանի որ քեզ Իսրայելի տան համար նշան դարձրի»։
Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ ճիշտ այն տեղում, որտեղ թագավորը նրան թագավոր դարձրեց, որտեղ ինձ տված հավատարմության երդումն անարգեց և նրա հետ կնքած իմ ուխտը դրժեց, հենց Բաբելոնում մեռնելու է։
Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հավաքված բազմաթիվ զորքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
Ուր էլ որ գնան, նրանց վրա կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց և կխրատեմ նրանց իրենց նեղության համբավով։
Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։