Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 24:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 24:8
18 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին հայտնել Տիրոջ՝ նրանց Աստծու բոլոր խոսքերը, որոնք նրանց էր հղել Տերը՝ իրենց Աստվածը,


Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


Կողովներից մեկը լցված էր անչափ քաղցր թզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թզով, որն իր դառնության պատճառով չի ուտվում։ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։


Երբ քաղդեացիների բանակը եգիպտացիների զորքերի ահից հեռացավ Երուսաղեմից,


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ինչպես այդ քաղցր թուզն է, այդպես են ինձ համար Հուդայի գերյալները, որոնց այդտեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը՝ բարիք անելու համար.


Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։


Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի և վերցրի գոտին այնտեղից, որտեղ այն թաղել էի. բայց ահա գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ