Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 գլխիկոր կգնաս, գաղտագողի դուրս կելնես, գլուխդ ձորձով կպատես, որ գետինը չտեսնես, քանի որ քեզ Իսրայելի տան համար նշան դարձրի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նրանց աչքի առաջ ուսիդ պիտի բարձես և դուրս բերես մթնած ժամանակ. երեսդ պիտի ծածկես, որ երկիրը չտեսնես, որովհետև քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ համար երկաթե մի տապակ կվերցնես և այն՝ իբրև երկաթե պարիսպ, կկանգնեցնես քո ու քաղաքի միջև։ Դեմքդ էլ նրա վրա կուղղես, սա պաշարման մեջ կլինի, և այն կպաշարես։ Սա նշան է Իսրայելի որդիների համար։


Եզեկիելը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նույնն եք անելու։ Երբ այդ ամենը վրա հասնի, կիմանաք, որ ես եմ Ամենակալ Տերը։


Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։


Սավուղը ծպտվեց, ուրիշ զգեստներ հագավ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մոտ։ Սավուղը նրան ասաց. «Դյութությո՛ւն արա և կանչի՛ր նրան, ում որ քեզ կասեմ»։


Առավոտը նրանց բոլորի համար մահվան ստվեր է, և ըմբռնում են տագնապը մահվան ստվերի։


Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։


Երեկոյան նրանց առաջ դուրս կելնես, ինչպես գերին է դուրս ելնում, նրանց աչքի առաջ պատը կծակես ու դրա միջով նրանց առաջ դուրս կելնես,


Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։


Նրանք մթնշաղին վեր կացան, որպեսզի ասորիների բանակը մտնեն։ Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար։


Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ