Նրանից հետո Զաքարիայի որդի Ամասիան էր, որը Տիրոջ նվիրյալն էր։ Նա ուներ երկու հարյուր հազար ուժեղ զինվոր։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Իսրայելի զորավարների առաջնորդության Եվ ժողովրդի հոժարության համար Օրհնեցե՛ք Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համար Օրհնեցե՛ք Տիրոջը։ |
Նրանից հետո Զաքարիայի որդի Ամասիան էր, որը Տիրոջ նվիրյալն էր։ Նա ուներ երկու հարյուր հազար ուժեղ զինվոր։
Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։
Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։
Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։
և տեսավ իր իշխանությունը, որովհետև այնտեղ բաժանվեց Իսրայելի առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը, և Տերն իր արդարությունն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայելի»։
Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։
որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։
Իմ սիրտը նվիրված է այն ամենին, ինչ պատվիրել է Տերն Իսրայելին, Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։