Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։