Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Լսե՛ք, թագավորնե՛ր, Ունկնդի՛ր եղեք, նախարարնե՛ր, Ես Տիրոջն եմ երգում, Սաղմոս եմ ասում Իսրայելի Աստծուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Լսե՜ք, թագավորնե՛ր, Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր, Ես երգում եմ Տիրոջը. Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:3
18 Խաչաձեւ Հղումներ  

Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ Եփրատ գետի այն կողմի բոլոր գանձապահներին. ինչ որ ցանկանա Եզրաս քահանան և Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, պատրաստակամորեն տվե՛ք Տիրոջ՝ նրա Աստծու տանը.


Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանի որ Իսրայելի որդիներն անտեսեցին քո ուխտը, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։


Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։


որովհետև կանչել եմ Տիրոջ անունը։ Օրհնությո՛ւն առաքեք Տիրոջը՝ մեր Աստծուն,


«Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։


ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝


«Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեր գալիք սերունդների հետ,


Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։


Օրհնյա՜լ է Տերը, քանզի լսեց աղոթքիս ձայնը։


Աստծուց են իմ զորությունն ու իմ փառքը, Աստված է օգնականս, Եվ հույսս Աստծու վրա է։


Տերը կառուցում է Երուսաղեմը Եվ հավաքում Իսրայելի ցրվածներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ