ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։ |
Հովաքազն աղոթեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։
Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։
Եթե ձեր երկրում պատերազմի ելնեք ձեր հակառակորդների դեմ, փո՛ղ հնչեցրեք և կհիշվեք Տիրոջ առջև ու կփրկվեք ձեր թշնամիներից։
Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։
Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Եվ նրանք իրենց միջից հանեցին օտար աստվածներին և միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտվեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցավեց Իսրայելի տառապանքի համար։
Եվ երբ դատավորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրենություն էին անում իրենց հայրերից ավելի՝ գնալով օտար աստվածների հետևից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դեն չէին նետում իրենց սովորույթները և հետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։
Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տերը քեզ հետ է, և դու մադիանացիներին կջարդես, ինչպես մեկ մարդու»։