Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցին ու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով. նրանց պես չարեցին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:17
25 Խաչաձեւ Հղումներ  

Նվազեցին նրանք և չարչարվեցին Չարիքների նեղությունից և վշտերից։


Ո՞վ է իմաստունը, որ պիտի պահի այս Եվ հասկանա Տիրոջ ողորմությունը։


Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։


Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։


Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։


Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։


Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։


Այսպես է ասում Տերը. «Հուդայի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով, որոնց հետևից գնացին նրանց հայրերը։


Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, և դառնում դեպի ուրիշ ավետարան։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։


Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ հարեցին օտար աստվածների։


Եվ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն արարք կատարեց քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, և որոնք այդքան շուտ շեղվեցին այն ուղուց, որ պատվիրել էի նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր պատրաստեցին”։


Տեսնելով, որ մեղանչել եք Տիրոջ՝ մեր Աստծու առջև, ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել,


Ժողովուրդը Հեսուին ասաց. «Տիրոջը՝ մեր Աստծուն պիտի պաշտենք և նրա ձայնին պիտի անսանք»։


Նրան թաղեցին իր ժառանգության սահմաններում՝ Թամնաթսարայում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։


Եվ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Հեսուի կենդանության բոլոր օրերում և այն ծերերի կենդանության բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Հեսուից հետո և որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայելի մեջ։


Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։


Երբ տեսաք, թե Ամովնի որդիների Նաաս արքան հարձակվել է ձեզ վրա, ասացիք. “Այդպես չէ, այլ թագավոր պիտի իշխի մեզ վրա”։ Թեև մեր թագավորը Տերն է՝ մեր Աստվածը։


Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, և նա ձեզ որոտ ու անձրև պիտի տա։ Դուք կիմանաք ու կտեսնեք, որ ձեզ համար թագավոր խնդրելով՝ մեծ չարություն գործեցիք ձեր Տիրոջ հանդեպ»։


Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ