Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եզեկիան ձեզ թող Տիրոջով չհուսադրի՝ ասելով, թե “Տերը մեզ անպայման կփրկի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և թող Եզեկիան ձեզ չհուսադրի Տիրոջով՝ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:30
16 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում արքան. “Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։


Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև այսպես է ասում Ասորեստանի արքան. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք, եկե՛ք ինձ մոտ, և ամեն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կուտի, իր ջրհորից ջուր կխմի,


“Թող քո Աստվածը, որին ապավինել ես, քեզ չամբարտավանացնի՝ մտածելով, թե Երուսաղեմն Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնվի։


Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրա նախատալից ձայնդ բարձրացրիր, և հայացքդ հառեցիր։ Իսրայելի սուրբի՞ վրա։


Եսային նրանց ասաց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. այս է ասում Տերը. “Մի՛ վախեցիր քո լսած այն խոսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները հայհոյեցին ինձ։


Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի


Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։


Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։


Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։


Երկրի բոլոր թագավորները կերկրպագեն նրան, Եվ բոլոր ազգերը կծառայեն։


Նրա առջև նախ եթովպացիները ծնկի կգան, Եվ նրա թշնամիները հող կուտեն։


Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։


Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։