Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Այսպես է ասում արքան. “Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 թագավորն այսպես է ասում. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել նրա ձեռքից,

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:29
10 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, Եզեկիան թող ձեզ չխաբի, թող ձեզ դրանով չհուսադրի։ Մի՛ հավատացեք նրան, քանի որ բոլոր ազգերի ու թագավորությունների աստվածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ և իմ նախնիների ձեռքից. ձեր Աստվածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից”»։


Ապա կհայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը կսպանի իր բերանի շնչով և կոչնչացնի իր հայտնությամբ, իր գալստյան ժամանակ։


հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


Չէ՞ որ Եզեկիան ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահվան, սովի ու ծարավի՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, կփրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից”։


Ռափսակը ելավ, բարձր ձայնով բղավելով՝ եբրայերեն ասաց. «Լսե՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։


Եզեկիան ձեզ թող Տիրոջով չհուսադրի՝ ասելով, թե “Տերը մեզ անպայման կփրկի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ