Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի արքա Ազարիայի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հերոբովամի որդի Զաքարիան։ Նա վեց ամիս թագավորեց Սամարիայում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան և թագավորեց վեց ամիս։ |
Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։
Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամյա Ազարիային և թագավոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարեն։
Հերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայելի թագավորների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Զաքարիան։
Իսրայելի Հերոբովամ արքայի թագավորության քսանյոթերորդ տարում թագավորեց Հուդայի Ամասիա արքայի որդի Ազարիան։
Հաբիսի որդի Սեղղումը թագավորեց Հուդայի երկրի արքա Ազարիայի թագավորության երեսունութերորդ տարում։ Սեղղումը Սամարիայում թագավորեց մեկ ամիս։
Հուդայի արքա Ազարիայի թագավորության երեսունիններորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Գադդիի որդի Մանայեմը։ Նա տասը տարի թագավորեց Սամարիայում։
Հուդայի երկրի արքա Ազարիայի թագավորության հիսուներորդ տարում Փակեիան թագավորեց Իսրայելի վրա։ Նա տասը տարի թագավորեց Սամարիայում։
Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովաթամը։
Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից։
Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։
Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։