Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:30
13 Խաչաձեւ Հղումներ  

Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։


«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։


Հեուն գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Սամարիայում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդի Հովաքազը։


Հուդայի արքա Օքոզիայի որդի Հովասի թագավորության քսաներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց Հեուի որդի Հովաքազը։ Նա թագավորեց տասնյոթ տարի։


Հուդայի արքա Հովասի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հովաքազի որդի Հովասը։ Նա Սամարիայում թագավորեց տասներկու տարի։


Հուդայի արքա Հովասի որդի Ամասիայի թագավորության տասնհինգերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Իսրայելի արքա Հովասի որդի Հերոբովամը։ Նա քառասունմեկ տարի թագավորեց Սամարիայում։


Հերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայելի թագավորների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Զաքարիան։


Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ