Գործք Առաքելոց 6:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս խոսքը հաճելի թվաց բոլորին, և ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, ինչպես նաև Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքացի նորադարձ Նիկողայոսին։ |
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով, արդարադատությամբ և կարողությամբ՝ Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
Ստեփանոսի դեմ կատարված հալածանքի հետևանքով ցրվածները հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի չէին քարոզում խոսքը, այլ միայն հրեաներին։
Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։
Նրանց մասին այս լուրը Երուսաղեմում գտնվող եկեղեցու ականջն ընկավ։ Եվ Բառնաբասին անմիջապես ուղարկեցին՝ հասնելու մինչև Անտիոք։
և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։
Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։
Հաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա և մտնելով Փիլիպպոս ավետարանչի՝ յոթ սարկավագներից մեկի տունը, օթևանեցինք նրա մոտ։
Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։
Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար.
Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում ժողովրդի մեջ։